Saeco SM6580/10 - Manuale d'uso - Pagina 148

Saeco SM6580/10
Caricamento dell'istruzione

679

Հայերեն

Սրճեփ խմբի մաքրում

Սրճեփ խմբի պարբերական մաքրումն օգնում է կանխել սուրճի մնացորդների պատճառով ներքին
խողովակների խցանումը: Այցելեք

www.saeco.com/care

կայք և դիտեք տեսանյութ սրճեփ խումբը

հեռացնելու, տեղադրելու և մաքրելու վերաբերյալ:

Սրճեփ խմբի մաքրում հոսող ջրի տակ

1

Հեռացրեք սրճեփ խումբը (Տես գլուխ 'Սրճեփ խմբի հեռացում և տեղադրում'):

2

Մանրակրկիտ ցայեք սրճեփ խումբը ջրով: Մանրակրկիտ մաքրեք սրճեփ խմբի վերևի զտիչը (Նկ.
40):

3

Սպասեք, մինչև սրճեփ խումբը չորանա՝ նախքան այն կրկին մեքենայի մեջ տեղադրելը: Սրճեփ
խումբը գործվածքով մի չորացրեք, որպեսզի դրա մեջ մանրաթելեր չկուտակվեն:

Սրճեփ խմբի մաքրում սուրճի յուղի հեռացման համար նախատեսված
հաբերով

Օգտագործեք միայն Philips-ի սուրճի յուղազերծիչ հաբերը։

1

Հպեք «Մաքրել» պատկերակը և օգտագործեք վերև և ներքև ուղղված սլաքները՝ «Եփման բլոկի
մաքրում» կետն ընտրելու համար։

2

Հպեք OK պատկերակին՝ հաստատելու համար, ապա հետևեք էկրանի հրահանգներին։

Սրճեփ խմբի յուղում

Ձեր մեքենայի աշխատանքը բարելավելու համար առաջարկում ենք 2 ամիսը մեկ յուղել
պատրաստման մասը՝ ապահովելու համար, որ շարժվող մասերը շարունակեն սահուն աշխատանքը:

1

Բարակ շերտով քսայուղ քսեք պատրաստման մասի մխոցին (մոխրագույն հատված) (Նկ. 41):

2

Բարակ շերտով քսայուղ քսեք պատրաստման մասի ներքում գտնվող լիսեռի շուրջը (մոխրագույն
հատված) (Նկ. 42):

3

Բարակ շերտով քսայուղ քսեք երկու կողմում գտնվող ճաղաշարքին (Նկ. 43):

Մաքրման ծրագրեր ներքին կապուչինատորի համար

Մեքենան ունի ներքին կապուչինատորը մաքրելու երեք ծրագիր.
-

«HygieSteam Shot». մեքենան գոլորշի է մղում ներքին կապուչինատորի միջով՝ այն արագ մաքրելու
նպատակով:

-

«HygieSteam». մեքենան մանրակրկիտ մաքրում է կաթի բաշխման ներքին համակարգը գոլորշու
օգնությամբ: Համոզվեք, որ HygieSteam կոնտեյները ճիշտ էմոնտաժված (Նկ. 44) և կցված
մեքենային (Նկ. 45): Կաթի խողովակը դրեք կաթի խողովակի բռնիչի (Նկ. 46) մեջ և հետևեք
էկրանին ցուցադրվող հրահանգներին:

-

«Կաթից ինտենսիվ մաքրում». Կաթի բաշխման ներքին համակարգի ինտենսիվ մաքրման համար
կատարեք «Կաթից ինտենսիվ մաքրում» ընթացակարգը Philips-ի հատուկ մաքրող միջոցով:

Ներքին կապուչինատորի լվացումը ծորակի տակ

1

Բացեք ներքին կապուչինատորի դռնակը (Նկ. 47):

2

Հրեք ներքին կապուչինատորը ներքև և հանեք այն (Նկ. 48):

3

Քանդեք ներքին կապուչինատորը՝ քաշել-հանելով ներքևի մասը վերևի մասից (Նկ. 49):

4

Քանդեք բոլոր մասերը (Նկ. 50) և լվացեք ծորակի տակ:

5

Նորից հավաքեք ներքին կապուչինատորը:

6

Ներքին կապուչինատորը տեղը դնելու համար դրեք այն ուղիղ դիրքով և համոզվեք, որ անցքերը
հավասարեցված են մեքենայի երկու խողովակների հետ: Այնուհետև շարժեք ներքին
կապուչինատորը դեպի վեր, մինչև այն կտտոցով փակվի իր տեղում (Նկ. 13):

7

Փակեք դռնակը:

"Caricamento dell'istruzione" significa che è necessario attendere finché il file non è caricato e pronto per la lettura online. Alcune istruzioni sono molto grandi e il tempo di caricamento dipende dalla velocità della tua connessione a Internet.

Altri modelli di macchine da caffè Saeco