Saeco SM6580/10 - Manuale d'uso - Pagina 140

671
Հայերեն
4
Սուրճի արտամղման ծորակի տակ տեղադրեք բաժակ: Ծորակը սահեցրեք վերև կամ ներքև՝ դրա
բարձրությունը օգտագործվող բաժակի չափին համապատասխանեցնելու համար (Նկ. 1):
Հատիկներից սուրճի պատրաստում
1
Սուրճ եփելու համար տոփեք ձեր նախընտրած (Նկ. 2) ըմպելիքի պատկերակը կամ «Այլ
ըմպելիքներ» պատկերակը (Նկ. 3):
-
Այժմ կարող եք ըմպելիքը հարմարացնել ձեր անհատական ճաշակին (Նկ. 4): Օգտագործեք
դեպի վեր և դեպի վար ուղղված սլաքները (Նկ. 5)՝ սուրճի պնդությունը կարգավորելու համար:
Սեղմեք OK պատկերակը, եթե ցանկանում եք կատարել այլ կարգավորումներ (Նկ. 6):
2
Ցանկացած պահի սեղմեք մեկնարկի/կանգի կոճակը՝ ընտրված ըմպելիքի պատրաստումը
սկսելու համար:
3
Կրկին սեղմեք մեկնարկի/կանգի կոճակը, որպեսզի դադարեցնեք սուրճի արտամղումը
նախքան սարքի աշխատանքի ավարտը:
Միաժամանակ 2 բաժակ սուրճ եփելու համար երկու անգամ տոփեք ըմպելիքի պատկերակը կամ
ընտրեք 2x պատկերակը՝ ոլորելով համապատասխան սանդղակը:
Մի օգտագործեք կարամելացված կամ բուրավետ սուրճի հատիկներ:
Կաթնային հիմքով ըմպելիքների պատրաստումը
1
Ջրի բաքը լցրեք ծորակի ջրով, իսկ սուրճի հատիկների տուփը՝ սուրճի հատիկներով:
2
Հեռացրեք կաթի տարայի կափարիչի պտուտակները և կաթի տարան լցրեք կաթով (Նկ. 7): Ապա
տարայի մեջ դրեք կաթի մետաղական խողովակը:
Լավագույն արդյունքներ ստանալու համար օգտագործեք միայն սառնարանից հանած կաթ:
3
Կաթի ճկուն խողովակը միացրեք կապուչինատորին (Նկ. 8):
4
Տոփեք ձեր նախընտրած (Նկ. 9) կաթնային ըմպելիքի պատկերակը կամ տոփեք «Այլ ըմպելիքներ»
պատկերակը՝ մեկ այլ ըմպելիք ընտրելու համար (Նկ. 3):
-
Այժմ կարող եք ըմպելիքը հարմարացնել ձեր նախասիրություններին (Նկ. 10):
5
Սեղմեք մեկնարկի/կանգի կոճակը:
-
Որոշ ըմպելիքների դեպքում մեքենան նախ լցնում է կաթը, ապա՝ սուրճը: Մի շարք այլ
ըմպելիքների դեպքում հերթականությունը հակառակն է՝ մեքենան նախ լցնում է սուրճը, ապա՝
կաթը:
-
Սեղմեք մեկնարկի/կանգի կոճակը, որպեսզի դադարեցնեք կաթի/սուրճի արտամղումը
նախքան նախատեսված ողջ ծավալի տրամադրումը:
6
Սեղմեք և պահեք մեկնարկի/կանգի կոճակը, որպեսզի դադարեցնեք պատրաստի ըմպելիքի
(կաթ և սուրճ) արտամղումը նախքան սարքի աշխատանքի դադարեցումը:
7
«HygieSteam Shot» գոլորշու արձակումը տեղի է ունենում կաթը լցնելուց անմիջապես հետո:
Մեքենան գոլորշի է մղում կաթի բաշխման ներքին համակարգի միջով՝ այն արագ մաքրելու
նպատակով:
Աղացած սուրճից ըմպելիքի պատրաստում
1
Թեքեք կափարիչը և աղացած սուրճի բաժանմունքի մեջ մեկ գդալ աղացած սուրճ լցրեք (չափման
գդալով) (Նկ. 11):
2
Ըմպելիքն ընտրելուց հետո դեպի վեր և դեպի վար ուղղված սլաքների օգնությամբ ընտրեք
աղացած սուրճը (Նկ. 12): Ապա սեղմեք մեկնարկի/կանգի կոճակը:
"Caricamento dell'istruzione" significa che è necessario attendere finché il file non è caricato e pronto per la lettura online. Alcune istruzioni sono molto grandi e il tempo di caricamento dipende dalla velocità della tua connessione a Internet.
Altri modelli di macchine da caffè Saeco
-
Saeco SM6480/00
-
Saeco SM6582/30
-
Saeco SM6585/00