Philips Saeco SM8889/00 - Manuale d'uso - Pagina 168

Philips Saeco SM8889/00

Macchina da caffè Philips Saeco SM8889/00 – Manuale d'uso, leggi gratuitamente online in formato PDF. Speriamo che questo ti aiuti a risolvere eventuali dubbi. Se hai ulteriori domande, contattaci tramite il modulo di contatto.

Caricamento dell'istruzione

792

Հայերեն

Նախքան AquaClean ջրի ֆիլտրն օգտագործելը, մեքենան անհրաժեշտ է ամբողջությամբ մաքրել

կրային նստվածքներից:

Նախքան AquaClean ջրի ֆիլտրն օգտագործելը, այն անհրաժեշտ է նախապատրաստել՝ դնելով ջրի
մեջ, ինչպես նկարագրված է ստորև: Դա չանելու դեպքում մեքենայի մեջ ջրի փոխարեն կարող է օդ
ներթափանցել, ինչը կարող է առաջացնել բարձր աղմուկ և անհնարին դարձնել մեքենային կողմից
սուրճի պատրաստումը:

1

Հպեք «Կարգավիճակ» պատկերակին, ոլորեք ձախից աջ և ընտրեք «AquaClean»:

2

Երբ հայտնվի ակտիվացման էկրանը, կրկին հպեք հաստատման պատկերակին: Հետևեք
էկրանին ցուցադրվող հրահանգներին:

AquaClean ջրի ֆիլտրի փոխարինում (5 րոպե)

Ֆիլտրի միջով 95 լիտր ջուր հոսելուց հետո այն կդադարի աշխատել: AquaClean կարգավիճակի
ցուցիչը իջնում է մինչև 0%՝ հիշեցնելով, որ պետք է փոխեք ֆիլտրը: Եթե ժամանակին չփոխեք
AquaClean ջրի ֆիլտրը, այնուամենայնիվ կարող եք հետագայում փոխել ֆիլտրը, սակայն նախ պետք է
մեքենան մաքրեք աղային նստվածքներից:

Երբ AquaClean ֆիլտրի կարգավիճակի ցուցիչը իջնում է 0%-ի կամ, երբ մեքենան հիշեցնում է փոխել
AquaClean ֆիլտրը.

1

հեռացրեք հին AquaClean ջրի ֆիլտրը:

2

տեղադրեք նոր ֆիլտր և ակտիվացրեք այն՝ ինչպես նկարագրված է «AquaClean ջրի ֆիլտրի
ակտիվացում (5 րոպե)» բաժնում:

AquaClean ջրի ֆիլտրը փոխեք առնվազն 3 ամիսը մեկ, նույնիսկ եթե մեքենան ձեզ չի հուշում նման

անհրաժեշտության մասին:

Սրճեփ խմբի հեռացում և տեղադրում

Անցեք «Կարգավիճակ» ընտրացանկ և ընտրեք «Պատրաստման մասի մաքրում» կամ մանրամասն
տեսա-հրահանգների համար, թե ինչպես հեռացնել, տեղադրել և մաքրել պատրաստման մասը
այցելեք

www.saeco.com/care

:

Եփելու մասի հեռացումը մեքենայից

1

Բացեք սպասարկման դռնակը (Նկ. 15):

2

Հանեք սուրճի մնացորդների դարակը (Նկ. 16):

3

Սեղմեք ՍԵՂՄԵԼ կոճակը (Նկ. 17) և քաշեք-հանեք պատրաստման մասի մամլակը և հանեք այն
մեքենայից (Նկ. 18):

Ինչպես կրկին տեղադրել պատրաստման մասը

Նախքան պատրաստման մասը մեքենայի մեջ սահեցնելը, համոզվեք, որ այն ճիշտ դիրքում է:

1

Ստուգեք՝ արդյոք պատրաստման մասի կողքին՝ դեղին գլանի վրա նշված սլաքը հավասարեցված է
սև սլաքի և N-ի հետ (Նկ. 19):
-

Եթե հավասարեցված չեն, լծակը ցած մղեք, մինչև այն հպվի պատրաստման մասին (Նկ. 20):

2

Համոզվեք, որ պատրաստման մասի մյուս կողմում գտնվող դեղին կեռիկը ճիշտ դիրքում է:
-

Կեռիկը ճիշտ տեղադրելու համար սեղմեք այն մինչև վերջ վերևի դիրք (Նկ. 21):

3

Պատրաստման մասը սահեցրեք նորից մեքենայի մեջ՝ կողքերին (Նկ. 22) գտնվող ճաղաշարքի
վրայով՝ մինչև այն կտտոցով կողպվի իր դիրքում (Նկ. 23): Մի սեղմեք ՍԵՂՄԵԼ կոճակը:

4

Դրեք տեղը սուրճի մնացորդների դարակը և փակեք սպասարկման դռնակը:

"Caricamento dell'istruzione" significa che è necessario attendere finché il file non è caricato e pronto per la lettura online. Alcune istruzioni sono molto grandi e il tempo di caricamento dipende dalla velocità della tua connessione a Internet.

Altri modelli di macchine da caffè Philips