Philips Saeco SM8889/00 - Manuale d'uso - Pagina 160

Philips Saeco SM8889/00

Macchina da caffè Philips Saeco SM8889/00 – Manuale d'uso, leggi gratuitamente online in formato PDF. Speriamo che questo ti aiuti a risolvere eventuali dubbi. Se hai ulteriori domande, contattaci tramite il modulo di contatto.

Caricamento dell'istruzione

784

Հայերեն

Կառավարման վահանակ

Այս էսպրեսսոյի սարքն ունի երկու տարբերակ: Նրանց կառավարման վահանակների տեսքը տարբեր
է, բայց բոլոր պատկերակները նույն կերպ են աշխատում: Բոլոր պատկերակների ընդհանրացված
վերլուծությունը տես նկար B-ում և C-ում: Ստորև կարող եք գտնել նկարագրությունները:
B1 Անջատման պատկերակ

C1 Միացման/անջատման պատկերակ

B2/C2 Ըմպելիքներ

B3/C3 Ըմպելիքների մենյու

B4/C4 Անձնական պրոֆիլներ

B5/C5 Հատիկավոր սուրճ

B6/C6 Մեքենայի կարգավորումներ

B7/C7 Կարգավիճակի ընտրացանկ

B8/C8 Խանութ

B9/C9 Մեկնարկի/դադարի պատկերակ

Ներածություն

Շնորհավորում ենք Saeco լրիվ ավտոմատ սրճեփ մեքենան գնելու կապակցությամբ: Saeco-ի կողմից
առաջարկվող առցանց աջակցությունից լիարժեք օգտվելու համար կարող եք կառավարման
վահանակի միջոցով գրանցել ձեր սարքը՝ օգտագործելով ներկառուցված Wi-Fi միացումը կամ անցնել

www.saeco.com/MyCoffeeMachine

հղումով և գրանցել ձեր սարքն այնտեղ:

Մեքենան առաջին անգամ օգտագործելուց առաջ ուշադիր կարդացեք անվտանգության առանձին
գրքույկը և պահպանեք այն հետագա օգտագործման համար:

Ձեր Saeco լրիվ ավտոմատ սրճեփ մեքենան ապահովում է Wi-Fi ցանցին կապակցվելու
հնարավորություն՝ սուրճի պատրաստման գործընթացը բարելավելու նպատակով:

Ձեր սարքը Wi-Fi ցանցին միացնելու շնորհիվ դուք կկարողանաք.
-

ստանալ անհատականացված խորհուրդներ համակարգչային ուսուցման մեթոդի հիման վրա

-

ստանալ ծրագրային ապահովման պարբերական թարմացումներ՝ օգտագործողի փորձառությունը
բարելավելու համար

-

օգտվել խանութի գործառույթներից, եթե դրանք ձեր երկրում հասանելի են

-

սարքը կապակցել ձեր Amazon հաշվին և համալրել անհրաժեշտ պարագաները, եթե այս
հնարավորությունը հասանելի է ձեր երկրում

-

միանալ ձեր Alexa տան սարքին և օգտագործել ձայնային կառավարման գործառույթները, եթե այս
հնարավորությունը հասանելի է ձեր երկրում

Նշում՝ Այս մեքենան փորձարկվել է սուրճով: Թեև այն խնամքով մաքրվել է, հնարավոր է, որ սուրճի
մնացորդներ մնացած լինեն: Այնուամենայնիվ, մենք երաշխավորում ենք, որ մեքենան
բացարձակապես նոր է:

Ինչպես միացնել մեքենան, երբ դուք ունեք Xelsis SUPREMA
(միայն SM8885, SM8889)

Սեղմեք մեքենայի հետևի մասում գտնվող հոսանքի փոխանջատիչը և միացրեք մեքենան: Հպեք
կառավարման վահանակի կենտրոնին, որպեսզի էկրանին հայտնվի «միացված» պատկերակը: Հպեք
«միացված» պատկերակին և հետևեք կառավարման վահանակի վրա ցուցադրվող քայլ առ քայլ
հրահանգներին:

Միացրեք սարքը և թարմացրեք առաջին տեղադրման ժամանակ։ Պարբերաբար ստուգեք ոչ

ավտոմատ թարմացումների առկայությունը:

"Caricamento dell'istruzione" significa che è necessario attendere finché il file non è caricato e pronto per la lettura online. Alcune istruzioni sono molto grandi e il tempo di caricamento dipende dalla velocità della tua connessione a Internet.

Altri modelli di macchine da caffè Philips