Philips Saeco SM8780/00 - Manuale d'uso - Pagina 165

789
Հայերեն
Ստացեք առավելագույն արդյունք սուրճից BeanMaestro ֆունկցիայի միջոցով
BeanMaestro գործառույթի միջոցով դուք կարող եք ընտրել սուրճի հատիկների տեսակը և բովման
աստիճանը: Այնուհետև այն ավտոմատ կերպով օպտիմալացնում է պատրաստման
կարգավորումները՝ սուրճի հատիկներից առավելագույնս լավ արդյունք ստանալու համար:
1
Հպեք հիմնական ընտրացանկի (Նկ. 4) Հատիկավոր սուրճ պատկերակին:
2
Հպեք BeanMaestro ֆունկցիային (Նկ. 5):
3
Ընտրեք հատիկավոր սուրճի տեսակը: Դուք կարող եք ընտրել արաբիկայի և ռոբուստայի
խառնուրդի միջև:
4
Ընտրեք ձեր սուրճի բովման աստիճանը:
5
Պատրաստման կարգավորումները օպտիմալացվում են ավտոմատ կերպով:
6
Կարող եք վայելել ձեր հաջորդ սուրճը:
Արագ ընտրություն CoffeeMaestro ֆունկցիայի միջոցով
Ձեր մեքենան առաջարկում է համի պրոֆիլներ ընտրելու հնարավորություն CoffeeMaestro ֆունկցիայի
միջոցով՝ բոլոր կարգավորումները առանձին-առանձին կարգաբերելու փոխարեն: Դուք կարող եք
ընտրել Delicato, Intenso և Forte: CoffeeMaestro համի պրոֆիլն ընտրելու համար.
1
Հպեք ձեր նախընտրած ըմպելիքի պատկերակին (Նկ. 6):
2
Կրկին հպեք CoffeeMaestro պատկերակին (Նկ. 7):
-
Ըմպելիքի հիմնական կարգավորումներն այժմ կարգաբերված են համապատասխանաբար:
3
Սեղմեք մեկնարկի/դադարի պատկերակը՝ ըմպելիքի պատրաստումը սկսելու համար:
Անհատականացրեք ձեր ըմպելիքը CoffeeEqualizer Touch+ ֆունկցիայի
միջոցով
Ըմպելիքն ընտրելուց հետո CoffeeEqualizer Touch
+
ֆունկցիան ավտոմատ կերպով ակտիվանում է, ինչը
թույլ է տալիս կարգաբերել ըմպելիքի կարգավորումները: Երկար սեղմեք էկրանի տարրերից
յուրաքանչյուրի վրա՝՝ օգնության գործառույթն ակտիվացնելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու
համար:
CoffeeEqualizer Touch
+
ֆունկցիայի օգնությամբ դուք կարող եք կարգաբերել հետևյալ
կարգավորումները.
1
Բույրի ուգնությունը
2
Սուրճի քանակությունը
3
Կաթի քանակությունը
4
Ջրի քանակությունը
5
Ըմպելիքի ջերմաստիճանը
6
Փրփուրի չափը
7
Սուրճի համը
8
Կարող եք նաև ընտրել՝ պատրաստել 1, թե 2
գավաթ
9
Մատակարարման կարգը՝ սկզբից սուրճը,
թե կաթը
Նշում՝ Կախված է ձեր ընտրած ըմպելիքից, թե որ կարգավորումները կարող եք կարգաբերել:
Պահեք ձեր սիրած ըմպելիքները պրոֆիլում
Մեքենան թույլ է տալիս կարգաբերել ըմպելիքի կարգավորումները ձեր իսկ նախասիրությունների
համաձայն և պահել հարմարեցված ըմպելիքը անձնական պրոֆիլում: Դուք կարող եք ընտրել որևէ
պրոֆիլ և պրոֆիլների միջոցով պահպանել բաղադրատոմսը:
Դուք կարող եք ստեղծել որևէ պրոֆիլ և ավելացնել ըմպելիք՝ հպելով պրոֆիլի պատկերակին:
1
Հպեք պրոֆիլի պատկերակին՝ հիմնական ընտրացանկում (Նկ. 8):
2
Հպեք Պլյուս պատկերակին (Նկ. 9):
3
Մուտքագրեք ձեր անունը և ընտրեք ձեր նախընտրած պատկերակը:
4
Պատրաստ է. կարող եք ավելացնել ըմպելիք: Հպեք ձեր նախընտրած ըմպելիքի պատկերակին:
5
Անհատականացրեք ըմպելիքը CoffeeEqualizer Touch
+
կամ CoffeeMaestro ֆունկցիայի միջոցով:
6
Հպեք «Պահել պրոֆիլում» պատկերակին, որպեսզի պահեք ձեր անձնական պրոֆիլում (Նկ. 10):
"Caricamento dell'istruzione" significa che è necessario attendere finché il file non è caricato e pronto per la lettura online. Alcune istruzioni sono molto grandi e il tempo di caricamento dipende dalla velocità della tua connessione a Internet.
Altri modelli di macchine da caffè Philips
-
Philips 5000 HD5120/00
-
Philips HD5120/00
-
Philips HD7584
-
Philips LM8014-60
-
Philips Saeco SM8889/00