Philips Saeco SM8780/00 - Manuale d'uso - Pagina 163

Philips Saeco SM8780/00
Caricamento dell'istruzione

787

Հայերեն

Ըմպելիքի հարաչափերի հետ կապված աջակցություն

Ըմպելիքի որոշակի հարաչափի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար սեղմեք և
պահեք կարգաբերվող սանդղակը 3 վայրկյան:

Կաթնային հիմքով ըմպելիքների պատրաստումը

Կաթով ըմպելիքներ եփելու համար դուք պետք է մի քանի պարզ գործողություն կատարեք:

1

Ջրի բաքը լցրեք ծորակի ջրով, իսկ սուրճի հատիկների տարայի մեջ լցրեք հատիկները:
Խորհուրդ

Երբ կաթի ճկուն խողովակը միացված է կապուչինատորին, մատակարարման ծորակը

սահեցրեք դեպի ամենավերին դիրքը՝ ջրի բաք հեշտ մուտք գործելու համար:

2

Հեռացրեք կաթի տարայի կափարիչի պտուտակները և կաթի տարան լցրեք կաթով:
Օպտիմալ արդյունքների համար միշտ օգտագործեք անմիջապես սառնարանից հանած կաթ:

3

Միացրեք կաթի ճկուն խողովակը կապուչինատորին:

4

Կոնտեյների մեջ դրեք կաթի մետաղական խողովակը:

5

Հպեք Ըմպելիքներ պատկերակին, պտտեք և ընտրեք այն կաթնային ըմպելիքը, որը ցանկանում
եք:

6

Կարող եք կարգաբերել կարգավորումները ըստ ձեր նախասիրության՝ սահեցնելով կարգաբերվող
սանդղակները վեր և վար:

7

Սեղմեք մեկնարկի/դադարի պատկերակը ցանկացած պահին՝ ընտրված ըմպելիքի
պատրաստումը սկսելու համար:
-

Որոշակի ըմպելիքների դեպքում մեքենան սկզբում կաթն է լցնում, հետո սուրճը: Մի շարք այլ
ըմպելիքների դեպքում հակառակն է՝ մեքենան նախ սուրճն է լցնում, ապա կաթը:

-

Կաթի մատակարարումը դադարեցնելու համար նախքան մեքենայի կողմից սահմանված
քանակությամբ մատակարարվելը՝ սեղմեք մեկնարկի/դադարի պատկերակը (միայն SM8780,
SM8782, SM8785) կամ սեղմեք դադարի պատկերակը (միայն SM8885, SM8889):

-

Ամբողջական ըմպելիքի (կաթը և սուրճը) մատակարարումը դադարեցնելու համար՝ նախքան
մեքենան կավարտի իր աշխատանքը, սեղմեք և պահեք մեկնարկի/դադարի պատկերակը
(միայն SM8780, SM8782, SM8785) կամ սեղմեք դադարի պատկերակը (միայն SM8885, SM8889):

«HygieSteam Shot» գոլորշու ցայտոցը տեղի է ունենում կաթը լցնելուց անմիջապես հետո: Մեքենան

գոլորշի է արձակում կաթի բաշխման ներքին համակարգի միջով՝ այն արագ ցայելու նպատակով:

"Caricamento dell'istruzione" significa che è necessario attendere finché il file non è caricato e pronto per la lettura online. Alcune istruzioni sono molto grandi e il tempo di caricamento dipende dalla velocità della tua connessione a Internet.

Altri modelli di macchine da caffè Philips